Եվրոպայում ռուսական հյուրանոցներն ամենաթանկն են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2011 16:42

Commercial Real Estate-ի տեղեկատվությամբ`ռուսական հյուրանոցներում ապրելու գները 2010 թվականին  ամենաթանկն  էին Եվրոպայում: Այսպես` Ռուսաստանում վերջին երեք ամիսների ընթացքում գիշերելու համար վճարել են 147,25 եվրո, ինչը 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ`1,99 տոկոսով թանկ է: Ռուսական հյուրանոցներին փոքր- ինչ զիջել են նորվեգական հյուրանոցները, որոնք երկրորդ տեղում են`գիշերելու համար 146,16 եվրո գումարով: Թանկ հյուրանոց ունեցող երկրների հնգյակի մեջ են մտնում Շվեդիան, Շվեյցարիան և Դանիան:

Դիտվել է 1142 անգամ:
Print Friendly

Leave a Reply