Թունիսի կառավարությունը որոնում է հայտարարել երկրի նախկին նախագահին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2011 16:11

Reuters-ի տեղեկատվությամբ` Թունիսի արդարադատության նախարարը հարցում է հղել Ինտերպոլին` երկրի նախկին նախագահ Զին էլ Աբիդին բեն Ալիի, նրա կնոջ և ընտանիքի անդամներին կալանավորելու աջակցության խնդրանքով: Հայրենիքում պետության ղեկավարը մեղադրվում է պետական գանձարանից ահռելի չափերի գողության համար: Այժմ Թունիսի նախկին նախագահը գտնվում է Սաուդյան Արաբիայում, որը ապաստան է տվել նրան:

Դիտվել է 1348 անգամ:
Print Friendly

Leave a Reply