Սիլվան Շալոմ. Իրանը Լիբանանը պատանդ է վերցնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2011 16:01

Իսրայելի փոխվարչապետ Սիլվան Շալոմը չորեքշաբթի հայտարարել է, որ Իրանը Լիբանանը պատանդ է վերցնում: Այդ հայտարարությունը հնչել է այն իրողությունից հետո, երբ նախօրեին Բեյրութում վարչապետի պաշտոնում նշանակվեց ահաբեկչական շիա խմբավորման` Հեզբոլլահի թեկնածուն:

«Միջազգային հանրությունը պետք է անի ամենը, որպեսզի խոչընդոտի  Հեզբոլլահին և Իրանին և թույլ չտա, որ Լիբանանը նրանց պատանդը դառնա,- հայտարարել է Շալոմը: «Հեզբոլլահը  պարզապես ահաբեկչական խմբավորում չէ. այն ահաբեկչական կազմակերպություն է, որին լիովին հսկում է Իրանը»,-հավելել է Իսրայելի նախարարը:
Իսրայելական կողմը այս մեկնաբանություններն արել է Լիբանանում նոր կառավարություն կազմավորելու համապատկերում, կառավարությունը կղեկավարի միլիարդատեր սունի Նաջիբ Միքաթին:

Դիտվել է 1304 անգամ:
Print Friendly

Leave a Reply