Ռամալլահից տարհանվել է Al-Jazeera հեռուստաալիքի գրասենյակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2011 15:06

Իսրայելի պաշտպանության բանակի ռադիոյի տեղեկացմամբ` Ռամալլահից հունվարի 26-ին տարհանվում է Al-Jazeera հեռուստաալիքի գրասենյակը:Այս հաստատությունը  տարհանվում է, քանի որ այն կարող է վրդովված պաղեստինցիների ելուզակային խմբերի հարձակման թիրախ դառնալ:

Պաղեստինցիները վրդովված են Al-Jazeera-ի` 1,5 հազար գաղտնի փաստաթղթերիի հրապարակումներից, որոնցում ներկայացված են այն զիջումները, որոնց Պաղեստինի ղեկավարությունը պատրաստ է գնալ իսրայելացիների հետ խաղաղության բանակցային գործընթացում:

Դիտվել է 1323 անգամ:
Print Friendly

Leave a Reply