Բացահայտվել է Շոպենի մահվան պատճառը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2011 14:47

Համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենին ողջ կյանքում հետապնդել են հալյուցինացիաները: Իսպանացի գիտնականները`     Մանուել Վարգես Կարունչոյի գլխավորությամբ, համոզված են, որ դրա պատճառը էպիլեպսիան է:Հայտնի է, որ լեհ դաշնակահարը վախճանվել է1849 թվականին 39 տարեկանում`թոքերի բորբոքումից` բուշտային ֆիբրոզից, որը ժառանգական հիվանդություն է և գենետիկական մուտացիայի հետևանք:

Սակայն մասնագետները կասկածի տակ են դնում տվյալ վարկածը: Շոպենի  սիրուհին` Ժորժ Սանդը,  պատմում էր այն մասին, որ Շոպենը ուներ հալյուցինացիաներ: Հարկ է նշել, որ հալյուցինացիաներին ուղեկցում էին հոգեկան և ֆիզիկական խանգարումները` ներառյալ շիզոֆրենիան: Նոպաների ժամանակ նա տարօրինակ տեսիլքներ էր ունենում: Հայտնի է նաև, որ նա ընդունել է օփիումի հիմքով թուրմեր, իսկ տեսիլքները նրա մոտ չափազանց հաճախակի էին:

Դիտվել է 2004 անգամ:
Print Friendly

Leave a Reply