Երևանի քաղաքապետը հանդիպել է օտարերկրյա դեսպանությունների, միջազգային դոնոր կազմակերպությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 26, 2011 14:41

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է ՀՀ-ում օտարերկրյա մի շարք դեսպանությունների, միջազգային դոնոր կազմակերպությունների Հայաստանում գործող գրասենյակների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ողջունելով հյուրերին` Սերգեյ Կապինոսը հույս է հայտնել, որ համագործակցությունը քաղաքապետարանի և ՀՀ-ում գործող օտարերկրյա կառույցների միջև կլինի կառուցողական: Վերջինս պատրաստակամություն է հայտնել բոլոր հնարավոր միջոցներով աջակցել քաղաքապետարանի կողմից իրականացվող նախաձեռնություններին:

Կարեն Կարապետյանը, հանդիպման մասնակիցներին ներկայացնելով մայրաքաղաքի կառավարման նոր, արդյունավետ մոդելի մշակման հետ կապված իր մոտեցումները,  խոսել է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի,կառավարման նոր մշակույթի ներդրման, գրավիչ բիզնես միջավայրի և բարենպաստ ներդրումային դաշտի ապահովման, տրանսպորտային կառավարման խնդիրների, քաղաքի էլեկտրոնային անձնագրի ստեղծման և մի շարք այլ հարցերի շուրջ, որոնք քաղաքի զարգացման կարևորագույն նախապայմաններից են:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ քաղաքապետը կարևոր է համարել  ցանկացած առաջավոր փորձի փոխանակում և նշել, որքաղաքապետարանը պատրաստ է դիտարկել անձնակազմի վերապատրաստման, խորհրդատվական ծառայությունների և փորձի փոխանակման վերաբերյալ ընդունելի առաջարկներ:

Դիտվել է 2891 անգամ:
Print Friendly

Leave a Reply