Երևանի և Լեհաստանի քաղաքների միջև զբոսաշրջային կապերը պետք է ամրապնդվեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 26, 2011 14:36

Երևանի և Վարշավայի միջև համագործակցության վերաբերյալ հարցերն են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկիի հանդիպման ընթացքում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը հույս է հայտնել, որ Երևանի և Վարշավայի միջև ձևավորված ջերմ հարաբերություններն այսուհետ էլ ավելի կսերտանան և գործնական հիմքերի վրա կդրվեն:

Ընդգծելով միջազգային համագործակցության կարևորությունը` քաղաքապետը դեսպանին ներկայացրել է համագործակցության հնարավոր ոլորտները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ կողմերը կարևորել են  նաև Երևանի և Լեհաստանի քաղաքների միջև զբոսաշրջային կապերի ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտությունը:

Դիտվել է 2144 անգամ:
Print Friendly

Leave a Reply