Ըստ «Հուրիեթ»-ի`Հայաստանն է նախապայմաններ դնում Թուրքիայի հետ հարաբերություններում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 3, 2009 14:01
«Միացյալ Նահանգներն ու Եվրոպան հետևողականորեն ճնշումներ են գործադրում Անկարայի վրա, որպեսզի վերջինս կարգավորի հարաբերությունները Երևանի հետ»,- գրել է թուրքական «Հուրիեթ»-ը` ավելացնելով, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման նշանը Հայաստանի հետ սահմանի բացումն է։ «Բացելով Ալիջանի ցամաքային սահմանը` Թուրքիան ցույց կտա աշխարհին, որ կարգավորում է Հայաստանի հետ հարաբերությունները»,-գրել է Յալչըն Դողանը:
Հոդվածագիրը, սակայն, պնդում է, որ պաշտոնական Երևանը չի արձագանքում Թուրքիայի` «առանց նախապայմանների» հարաբերություններ ստեղծելու մտադրությանը. «Սերբիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Հայաստանի նախագահն ընդգծեց, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության Թուրքիա-Հայաստան պատասխան խաղին հետևելու նպատակով Թուրքիա կժամանի, եթե մինչև հոկտեմբեր Անկարան բացի փակ սահմանը։ Մի՞թե Սարգսյանը Թուրքիա գալու համար խոսք չի տվել։ Մի՞թե Գյուլը, երբ գնաց Երեւան, նախապայման դրեց։ Սարգսյան, շա՜տ ամոթ է»,- գրել է հոդվածագիրը` ավելացնելով, որ Սերժ Սարգսյանի «անսպասելի հարվածից պետք է դաս քաղել»։ «Հարաբերությունների կարգավորման բնականոն գործընթացը մի ակնթարթում հակառակ շրջվեց»,-պնդել է թուրք լրագրողը:






Facebook
Tweet This
Email This Post
