Շմոլ գազից երեք երիտասարդ է թունավորվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 26, 2011 14:21

Երեկ` ժամը 17.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել երեք երիտասարդ:

Պարզվել է, որ Նորքի 5-րդ զանգվածի մի բնակարանում շինարարական աշխատանքներ կատարելիս, բնակարանի պատերի խոնավությունը  չորացնելու համար, նրանք միացրել են գազօջախը, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք:

Ոստիկանությունից հաղորդում են, որ հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 695 անգամ:
Print Friendly

Leave a Reply