Արքայազն Ուիլյամի հարսնացուն թողել է աշխատանքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2011 14:06

US Magazine.ի տեղեկատվությամբ` Քեյթ Միդդլթոնը` արքայազն Ուիլյամի հարսնացուն, դիմում է գրել աշխատանքից հեռանալու մասին: Միդդլթոնի աշխատանքից հեռանալու փաստը հաստատում  է Բուքինհեմյան պալատի մամուլի քարտուղարը: Արքայազնի ընտրյալը` ստյուարդուհու և  օդաչուի դուստր Քեյթ Միդդլթոնը, զբաղվում էր Party Pieces ընկերության ինտերնետային կայքէջի ձևավորմամբ.ընկերությունը պատկանում է իր ծնողներին:

Բուքինհեմյան պալատից հայտարարել են.«Քեյթը աշխատանքից հեռացել է, որպեսզի իր ժամանակը ամբողջովին հատկացնի հարսանեկան պատրաստությանը, որը նշանակված է ապրիլին»:

Ապագա արքայադստեր աշխատավարձի մասին չի հրապարակվում:

Դիտվել է 1295 անգամ:
Print Friendly

Leave a Reply