Դաշնային խորհուրդը վավերացրել է հարձակողական սպառազինության կրճատման պայմանագիրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2011 13:37

Դաշնային խորհուրդը հավանության է արժանացրել հարձակողական սպառազինությունների կրճատման նոր պայմանագիրը: Փաստաթուղթը միաձայն է ընդունվել, որի օգտին քվեարկել է 137 խորհրդարանական, ովքեր մասնակցում էին նիստին:
ՊՐԱՅՄ- ՏԱՍՍ-ը ակնարկում է, որ համաձայնագիրը ստորագրել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները 2010 թվականի ապրիլին Պրահայում:Այն պարտավորեցնում է յոթ տարիների ընթացքում կրճատել մարտագլխիկները մեկ երրորդով` դրանց թիվը հասցնելով մինչև 1,55 հազարի և ավելի քան 2 անգամ իջեցնել ռազմավարական կրողների առավելագույն մակարդակը:

ԱՄՆ-ի Կոնգրեսի սենատը պայմանագիրը վավերացրել է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին, Պետդուման վավերացման մասին օրենք է ընդունել հունվարի 25-ին:

Դիտվել է 1038 անգամ:
Print Friendly

Leave a Reply