28 ավտոպատահար, 7 զոհ և 37 վիրավոր մեկ շաբաթում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 26, 2011 13:50

Հունվարի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության մեկ դեպք, որը բացահայտվել է: Ավազակային հարձակման 2 դեպքից բացահայտվել է 1-ը, մարմնական վնասվածք հասցնելու 40 դեպքից` 37-ը, կողոպուտի 5 դեպքից` 4-ը, իսկ խուլիգանության 3 և խարդախության 24 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 34 դեպք. այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Նույն ժամանակահատվածում` նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6, գուղության` 8, խարդախության` 3 և խուլիգանության 1 դեպք:

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար. 7 մարդ զոհվել է, 37-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտվել է 974 անգամ:
Print Friendly

Leave a Reply