Դավոսում սկսվում է համաշխարհային տնտեսական համաժողովը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 26, 2011 12:54
MIGnews-ի որակմամբ`արտահայտելով համեստ լավատեսություն և հիշելով այն մասին, որ ֆինանսական ճգնաժամերը պարբերաբար կրկնվում են, մոտավորապես 2500 բիզնես- առաջնորդներ, քաղաքական և հասարակական գործիչներ հավաքվել են հունվարի 26-ին Դավոսում համաշխարհային տնտեսական համաժողովի բացման համար: Այս տարի կշոշափվեն մի շարք կարևոր հարցեր. Չինաստանի աճող ազդեցությունը, Եվրոպայում պարտքի ճգնաժամը, գործազրկությունը, ելքը ֆինանսկան ճգնաժամից :
Հնգօրյա հանդիպումը սկսվում է հունվարի 26-ին: Համաժողովում ելույթ կունենա ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը :
ԲԻ Բի Սի հեռուստառադիոկորպորացիայի գնահատմամբ` ուժերի դասավորությունը իրականում նկատելի է.այս համաժողովում Հնդկաստանը կներկայացնի 140 մարդուց կազմված պատվիրակությունը, Չինաստանը ևս ընդլայնում է իր ներկայությունը: Ընդ որում` ծրագրված է Հնդկաստանի արվեստի ցուցահանդես և «Բոլիվուդի»երեկո:
Բի ԲԻ ՍԻ-ի որակմամբ` թեպետ ոչ ոք կասկածի չի ենթարկում ԱՄՆ-ի առաջնությունը ժամանակակից աշխարհում:






Facebook
Tweet This
Email This Post
