Թթուջուրում 9 տոննա անասնակեր է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 26, 2011 12:49

Երեկ`  ժամը 20.05-ին հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.30-ին, մարվել` 05.40-ին:  Այրվել է Ա. Գրիգորյանին պատկանող անասնագոմին կից պահեստավորված 9 տոննա անասնակերը և գոմի տանիքը` 15 քմ մակերեսով:

Նույն օրը, ժամը 22.11-ին հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Անտառամուտ գյուղում:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.55-ին, մարվել` 00.35-ին:  Ամբողջությամբ այրվել է Վ. Քոչարյանին պատկանող 24 քմ մակերեսով մարագը, այնտեղ պահեստավորված 200 հակ անասնակերն ու 5 խմ վառելափայտը:

Նույն օրը, ժամը 22.55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նորագավթի 1-ին փողոցի 130/2 տանը:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.22-ին, մարվել` 23.45-ին:  Այրվել են Մ. Մանուչարյանին պատկանող տան նկուղային հարկում պահեստավորված շինարարական ապրանքներ` 70 քմ մակերեսով:

Դիտվել է 915 անգամ:
Print Friendly

Leave a Reply