Մեքենան շրջվել է ձորը. երկու մարդ զոհվել է, երկուսը հիվանդանոցում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 26, 2011 12:42
Արագածոտնի մարզային ոստիկանությունից հայտնել են, որ երեկ`ժամը 23.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոմայրուղու 70-րդ կմ-ում “Մերսեդես-420” մակնիշի 20 ՏՕ 936 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց մաս, շրջվել և ընկել ձորակը:
Պատահարի հետևանքով Արման Կարապետյանը և Էդգար Ասատրյանը տեղում մահացել են, իսկ 1973 թ. ծնված Տավրոս Կարապետյանը և Մանվել Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի հիվանդանոց:






Facebook
Tweet This
Email This Post
