Ծիսական տիկնիկների մրցույթ` Երեւանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | January 26, 2011 12:18

«Արատտա» երիտասարդական ակումբի նախաձեռնությամբ Երեւանում կանցկացվի ծիսական տիկնիկների մրցույթ` «Անձրեւի հարս» խորագրով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Արատտա» ակումբի մշակութային ղեկավար Մանան Առաքելյանը` մրցույթն աննախադեպ է իր բնույթով, քանի որ մասնակիցներն իրենք են պատրաստելու այդ տիկնիկները:

«Շատ կարեւոր է, որ մասնակցեն նրանք, ովքեր վստահ են իրենց ուժերի վրա եւ կկարողանան ինքնուրույն պատրաստել տիկնիկներ, քանի որ մեր կողմից այդ հարցում որեւէ օգնություն չի տրվելու»,- ասաց Մ. Առաքելյանը: Մրցույթին կմասնակցեն 15 տարին լրացած մասնակիցներ` թե Երեւանից, թե մարզերից: Մասնակիցների համար կազմակերպվելու են հատուկ սեմինար-քննարկումներ, որոնք կօգնեն նրանց` կողմնորոշվելու` ինչ տիկնիկ են ուզում պատրաստել: «Մենք փորձում ենք արդեն մոռացության մատնվող մեր ծիսական արարողություններն ու ավանդույթները նմանատիպ միջոցառումներով պահպանել»,- ասաց Մ. Առաքելյանը:

Դիտվել է 1129 անգամ:
Print Friendly

Leave a Reply