Ջրասույզ եղած նավից Արգենտինայում 9,5 տոննա ոսկի և արծաթ են հանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 3, 2009 14:22

jpg__polarmistԱրգենտինայի հարավի ափամերձ ջրերում կիրակի օրն ավարտվել Է ջրասույզ եղած «Պոլար Միստ» նավից 9,5 տոննա չզտված ոսկու և արծաթի բեռնումը. հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:

21,5 միլիոն դոլար գնահատվող բեռն արդեն հասցվել Է Ռիո Գալիեգոս քաղաք, որը գտնվում Է երկրի մայրաքաղաք Բուենոս Այրեսից 2,5 հազար կիլոմետր հեռավորության վրա: «Պոլար Միստ» նավը ջրասույզ Է եղել 2009 թ. հունվարին Ատլանտյան օվկանոսում:

80-մետրանոց խորությունից ոսկու և արծաթի դուրս հանելուն մասնակցել են շուրջ 20 չիլիացի և արգենտինցի ջրասուզակներ, ինչպես նաև Նիդեռլանդների «Մամունտ» ընկերության մասնագետներ, որը 2002 թ.  Բարենցի ծովի հատակից բարձրացրել Է ռուսաստանյան «Կուրսկ» սուզանավը:
Գործողությունը, որը տևել Է մի քանի շաբաթ և արժեցել  4 միլիոն դոլար,  ֆինանսավորել Է Անգլիայի «Lloyds» ապահովագրական ֆիրման: Օվկիանոսում մնացել Է շուրջ 400 կիլոգրամ ոսկի և արծաթ, որոնք ջուրն են ընկել բարձրացման ժամանակ: Բայց դրանք այլևս դուրս չեն բերվի, քանի որ ենթադրվող ծախսերն անհամեմատ ավելի գերազանցում են դրանց արժեքը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արգենտինան աշխարհում զբաղեցնում Է 15-րդ տեղը` ոսկու արդյունահանման ցուցանիշով և ակնկալում Է արդեն 2011 թ. հայտնվել առաջին տասնյակում:

Դիտվել է 1012 անգամ:
Print Friendly

Leave a Reply