Օբաման ԱՄՆ-ում «պերեստրոյկայի» կոչ է արել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2011 12:12

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ-ի Կոնգրեսում հանդես գալով «իրերի դրությունը երկրում» ուղերձով` կոչ է արել ԱՄՆ-ում սկսել «վերակառուցում»:

«Ապագան նվաճելը կախված է Ամերիկայի վերակառուցումից… Որպեսզի մեր երկիր ներգրավենք նոր բիզնեսը` հարկ է մարդկանց, ապրանքների, տեղեկատվության տեղաշարժի  ամենաարագ և հուսալի միջոցներ`սկսած արագընթաց ինտերնետից մինչև ճեպընթաց երկաթուղային ճանապարհները»,- հայտարարել է նա:

Օբաման հաստատել է նաև հաջորդ 5 տարիների ընթացքում ամենամյա պետական ծախսերը կրճատելու մտադրության մասին ` սկսած 2011 թվականից:

Նրա խոսքով`«դա թույլ կտա հաջորդ տասնամյակի ընթացքում կրճատելու պետական բյուջեի դեֆիցիտը 400 միլիարդ դոլարով և այնն կհասցնի ամենացածր մակարդակի` Դուայթ Էյզենհաուերի նախագահության ժամանակներից:

Դիտվել է 981 անգամ:
Print Friendly

Leave a Reply