Հարություն Քուշկյանն ընդունել է Մինսկ այցելելու պաշտոնական հրավերը

Պաշտոնական, Օրվա լուր | | January 26, 2011 11:54

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն երեկ  ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին և դեսպանատան առաջին քարտուղար Վալերի Գոլիկոյին:

Դեսպանը նշել է, որ «ՀՀ առողջապահության նախարարության և ԲՀ առողջապահության նախարարության միջև բժշկագիտության և առողջապահության բնագավառում համագործակցության մասին»  համաձայնագրի շրջանակներում համագործակցություն է ծավալվել երկու երկրի միջև` մասնավորապես` իրականացվում է գիտագործնական կոնֆերանսների, սեմինարների, սիմպոզիումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, պայմանավորվածություն է ձեռք բերվել դեղերի ոլորտում համատեղ արտադրություն կազմակերպելու համար, շարունակվում է վարակիչ հիվանդությունների մասին ամենամսյա փոխտեղեկատվության տրամադրումը:

Համագործակցությունն ամրապնդելու նպատակով Ստեպան Սուխորենկոն փոխանցել է Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարի հրավերը և առաջարկել Մինսկում, պաշտոնական այցի շրջանակներում փոխըմբռնման հուշագիր ստորագրել, որտեղ ներառված կլինեն փոխգործակցության ավելի լայն ուղղություններ` փորձի փոխանակում, օրգանների փոխպատվաստում, ուռուցքաբանություն, սրտային վիրաբուժություն, դեղագործություն և այլն:

Առողջապահության նախարարության լրատվական բաժնից հաղորդում են, որ  Հարություն Քուշկյանն ընդունել է հրավերը և պատրաստակամություն հայտնել աջակցելու նախատեսվող լայն քննարկումներին` խթանելով համագործակցության զարգացմանը:

Դիտվել է 957 անգամ:
Print Friendly

Leave a Reply