Բուսաբանության ինստիտուտից 3 համակարգիչ են գողացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 26, 2011 11:36

Հունվարի 24-ին, ժամը 12.30-ին, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտից ոստիկանության Նոր Նորքի  բաժնում հաղորդում է ստացվել, որ մուտքի դուռը կոտրելով՝ ինստիտուտից գողացել են 3 համակարգիչ, ֆաքսի ապարատ, տպիչ և ձայնագրիչ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1007 անգամ:
Print Friendly

Leave a Reply