Հանդիպել են ԼՂՀ նախագահը և ՀՀ զինդատախազը
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | January 26, 2011 11:27
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են զինվորական դատախազության գործունեության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ հանդիպմանը ներկա է եղել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը եւ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը:






Facebook
Tweet This
Email This Post
