Ադրբեջանական բանակի սպաները բռնաբարում են նորակոչիկներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 3, 2009 13:18

Ադրբեջանական բանակում հուլիսի 31-ին զինվորներից մեկը սպանել է իր սպային, երբ վերջինը փորձել է բռնաբարել իրեն: Ֆիզուլիի շրջանում նախորդ շաբաթ (հուլիսի 13-ին) Գյանջա քաղաքից զորակոչված Էմին Ռահիմովն ու իր երկու նորակոչիկ ընկերները կրակ էին բացել 5 հրամանատարների վրա, որոնց մեջ եղել է մեկ ենթասպա և ավագ լեյտենանտ: Ավելի ուշ պարզ դարձավ, որ 5 սպանվածներից մեկը մայորի կոչում է ունեցել:

Ադրբեջանական գրեթե բոլոր լրատվամիջոցներն այս երկու դեպքերի մասին մինչև հիմա լռում են: Մեկնաբանություններ չեն տալիս նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն (ՊՆ) ու զինդատախազությունը:

Միայն ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանն է հաջողվել սպանության դեպքի մանրամասներն իմանալ:

«Մայորն (հրամանատար) ու ենթասպան փորձել են բռնաբարել երկու նորակոչիկներին, ինչին ի պատասխան` Ռահիմովը «Կալաշնիկով» ինքնաձիգից կրակ է բացել: Միայն հրամանատարի մարմնից քննիչները 27 հրազենային վնասվածք են հայտնաբերել»,-գրում է «Թուրան» գործակալությունն ու ավելացնում, որ ՊՆ-ը չի մեկնաբանում այս փաստը:

Ֆիզուլիի դեպքի կապակցությամբ պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն աստիճանազրկել է ուղղիչ աշխատանքային Բայլագանյան ստորաբաժանման ղեկավար գնդապեդ Սարվար Ջաբրաիլովին: Համաձայն լրատվական գործակալության ձեռք բերած տվյալների` ստորաբաժանման մյուս հրամանատարները «չեն տուժել»` բարձրաստիճան պաշտոնյաների հարազատ լինելով:

2009թ. 7 ամսվա ընթացքում ադրբեջանական բանակում 50-ից ավել զինվոր է մահացել: Մահացածների մեծամասնությունը զինվոր-հրամանատար ոչ կանոնակարգված հարաբերության զոհ է:

Դիտվել է 1010 անգամ:
Print Friendly

Leave a Reply