Կահիրեի փողոցներում վերականգնվել է հարաբերական անդորրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2011 10:57

«Ալ Ջազիրա» ցանցը ծանուցել է, որ հարաբերական անդորր է Կահիրեի Անկախությանն հրապարակում այն իրողությունից հետո, երբ ոստիկանությունը ցրել է հազարավոր ցուցարարների, որոնք հավաքվել են ի նշան բողոքի Հոսնի Մուբարաքի վարչակարգի դեմ: Հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ շտապօգնության մեքենաները ժամանել են Կահիրեի կենտրոնական հրապարակ, որպեսզի տարհանեն վիրավորներին: Ավելի վաղ` տեղեկացվել է, որ տասնյակ մարդիկ վիրավորվել են արցունքաբեր գազից և ոստիկանների և մահակների հարվածներից:

Դիտվել է 1001 անգամ:
Print Friendly

Leave a Reply