ԱՄՆ-ում ձերբակալվել են հանցավոր խմբավորման 17անդամներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2011 10:35

Երեքշաբթի  ԱՄՆ-ի իշխանությունները ձերբակալեցին  մեքսիկական  թմրամիջոցների առևտրականների կողմից  զենք մատակարարվող  հանցավոր խմբավորման17 անդամի:
Գործողությունը կատարվեց  նահանգի ոստիկանության հետ միասին: Ձերբակալվածները մեղադրվում են  մեքսիկական “Սինալոա”թմրակարտելին 700 միավոր ավտոմատ ձենք վաճառելու մեջ: ԱՄՆ-ի օրենքներով  այդ մեղադրանքով նախատեսվում է ազատազրկում  5 –ից 20 տարի: Ինչպես հաղորդում են օրենքի պաշտպանները  հանցագործներից երեքը հետախուզման մեջ են:

Գործողությունը համընկավ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլլարի Քլինտոնի Մեքսիկա այցի հետ: Նրա այցը  հիմնականում կապված էր երկու երկրների թմրա կարտելների և  հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում   սահմանի վերհսկողության ուժեղացմանը:

Դիտվել է 967 անգամ:
Print Friendly

Leave a Reply