13.500 դիմորդից ուսանող դարձան 12.000-ը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | August 3, 2009 14:47

dscn07161Այս տարի գրեթե բոլոր շրջանավարտները, ովքեր դրական միավորներ էին ստացել, ընդունվեցին բուհ: Կենտրոնացված կարգով բուհեր դիմած ավելի քան 13.500 դիմորդներից ուսանող դարձան 12.000-ը։

ԵՊՀ-ում «ամենապրիստիժնի» համարվող իրավագիտության ֆակուլտետում անվճար ուսուցման համար անհրաժեշտ է եղել հավաքել 59.1 միավոր, իսկ վճարովիի համար`53.4: 2 քննությամբ 17.3 միավորով հնարավոր է եղել առանց տարեկետման իրավունքի ընդունվել երկրաբանության ֆակուլտետ, իսկ ռոմանագերմանական ֆակուլտետում անցողիկ միավորները համեմատաբար ցածր է`առանց տարեկետման իրավունքի համար` սկսած 35 միավորից:

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում բուժական գործ ֆակուլտետում անվճար ուսման համար անցողիկ միավորը (2 քննությամբ) կազմում է 34.3, իսկ վճարովին`29.8, առանց տարկետման իրավունքի`16.3: Ստոմատոլոգիայի ֆակուլտետի անցողիկ միավորներն ավելի բարձր են` անվճարը` 37.1, վճարովին`31, առանց տարկետմանը`16.8:

Համեմատաբար ցածր միավորներով` 3  ութով,  դիմորդներն ընդունվել են ագրարային համալսարանի որոշ ֆակուլտետներ:

2011 թ. դպրոցները շրջանավարտ չեն ունենալու, քանի որ միջնակարգ կրթությունը դարձել է 11-ամյա. և սա է հիմնական պատճառը`դիմորդների միավորները վերանայելու և, ըստ ֆակուլտետների, վերաբաշխում կատարելու:

Կից ներկայացնում ենք անցողիկ միավորները. բեռնել pdf տարբերակը

Դիտվել է 2178 անգամ:
Print Friendly

Leave a Reply