Արդեն հայտնի են “Օսկարի” հավակնորդները

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | January 26, 2011 9:17

Ամերիկյան կինոակադեմիան հայտարարեց “Օսկարի” հավակնորդներին: Նոմինացիաների քանակով առաջինը  բրիտանական “Թագավորը խոսում է” ֆիլմն է: Ժապավենը կարող է ստանալ  տասերկու մրցանակ  և դառնալ  տարվա լավագույն ֆիլմը: Իսկ լավագույն դերասան կհռչակվի Կոլին Ֆերտը,որը այդ ֆիլմում խաղում է բրիտանական  Գևորգ Վեցերորդ արքայի դերը: Բարձրագույն

Կինոմրցանակի հավակնորդներ են “Սոցիալական ցանց”,”Սև կարապ” և “Սկիզբ” ֆիլմերը: “Օսկարի” հանձման արարողությունը փետրվարի 27 -ին է  հոլիվուդյան “Կոդակ” թատրոնում: Արարողությունը կտանեն երիտասարդ աստղեր Ջեյմս Ֆրանկոն և Էնն Հետաուեյը:

Դիտվել է 1824 անգամ:
Print Friendly

Leave a Reply