Այս տարվա 7 ամիսներին արձանագրվել է կենդանական և բուսական աշխարհի պահպանության կանոնների խախտման 210 դեպք

Օրվա լուր | | August 3, 2009 13:54

img_5_anzrev-get1ՀՀ բնապահպանական պետական տեսչության (ԲՊՏ) աշխատակիցները տարեսկզբից մինչ օրս անցկացրած ստուգայցերի ընթացքում արձանագրել են «Բուսական աշխարհի պահպանության կանոնների» խախտման 152 դեպք` 2008թ-ի նույն ժամանակահատվածում 141-ի դիմաց: Կազմվել է 3,7 մլն դրամի վարչական տուգանքի 73 ակտ և 80,2 մլն դրամ վնասի հատուցման 142 արձանագրություն:

«Կենդանական աշխարհի» պահպանության պահանջների խախտման 51 դեպքի դիմաց (2008-ի նույն ժամանակահատվածում` 38) հունվար-հուլիսին գանձվել է 1,95 մլն դրամ: Հաշվարկվել է նաև շրջակա միջավայրին հասցված 9,32 մլն դրամի վնաս:

«Արմենպրես»-ը գրում է, որ նշված ժամանակահատվածում բնապահպաններն առգրավել են 219 ձկնորսական և խեցգետնորսիչ սարքեր, 540 մ ընդհանուր երկարությամբ ուռկան, 3  ինքնաշեն նավակ, 18 հրացան, 676 սիգ, 882 ծածան և 181 կողակ ձկնատեսակ: Առգրավված ձուկը սահմանված կարգով հանձնվել է սոցիալապես անապահով խավերի կացարաններին:

Դիտվել է 1029 անգամ:
Print Friendly

Leave a Reply