Հերթական ապօրինի ձեռնարկատիրական գործունեության բացահայտումներ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | հունվարի 25, 2011 22:50
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի դիտակետում շարունակում է մնալ ապօրինիձեռնարկատիրական գործունեության դեպքերի հայտնաբերումը:Այսպես, Օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած համապատասխանմիջոցառումների արդյունքում բացահայտվել է ապօրինի տաքսի ծառայություն`
«Սիստաքսիե ամվանմամբ: Այն գործել է մայրաքաղաքի Խաղաղ Դոնի 1 հասցեի հարակիցտարածքում` առանց համապատասխան լիցենզիայի և հարկային մարմիններումհաշվառվելու:
Պարզվել է, որ ապօրինի գործունեությունը ծավալել է ֆիզիկական անձՊողոս Նազարյանը: Տաքսի ծառայության գործունեությունը դադարեցվել է:Պ.Նազարյանի մոտ
իրականացվում է գործունեության օրինականության ստուգում:
Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությանաշխատակիցների ուշադրության կենտրոնում օրերս հայտնվել է նաև«OKROOMե բարսրճարանը: Ստուգման արդյունքում
պարզ է դարձել, որ մայրաքաղաքի կենտրոնում` Թումանյան 25 հասցեինկուղային հարկում գործող սրճարանն ապօրինի է և չունիպետական գրանցում:
Հարկային դաշտից դուրս գործունեություննիրականացրել է Երևանի բնակիչ Հ.Սարգսյանը` այցելուներին սպասարկելով հիմնականում գիշերային ժամերին: Բար-սրճարանի տարածքը շուրջ 40քմ է. հարկայինմարմինների այցելության պահին այդտեղ եղել է երկու աշխատակից: Ապօրինիգործունեությունն այս պահին կասեցված է,
տարածքն էլ` կապարակնքված:
Մյուս դեպքում էլ հայտնաբերվել է նորաձևության և կարիարտադրամաս. այն ևս գործել է մայրաքաղաքում: Ապօրինիձեռնարկատերը Մհեր Դավթյանն է, ում հայտարարության
համաձայն` գործունեությունն իրականացվել է 2010թ.-ի սեպտեմբերից` 3 աշխատակիցների միջոցով: Փաստի վերաբերյալ կազմվել է վարչական վարույթ, ճշտվում են իրացման ծավալները:Օրերս հայտնաբերված մեկ այլ ապօրինի ձեռնարկատիրությունն էլծավալվել էր Գարեգին Նժդեհի 3 շենքի բակում, որտեղ քաղաքացի Դ.Նիկողոսյանն առանց
պետական գրանցման զբաղվել էխոշոր եղջերավոր կենդանիներիոսկրահանմամբ և մսամթերքի իրացմամբ: Գործունեությունն այսպահին դադարեցված է:
Նշված ապօրինի ձեռնարկատիրական գործողությունների հետևանքով պետությանը հասցված վնասի չափը ճշտվում է:





Facebook
Tweet This