Գիտնականները բացահայտել են ՄԻԱՎ-ի նոր տեսակ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 3, 2009 15:43

aidsԿամերունում գիտնականները բացահայտել են ՄԻԱՎ-ի նոր տեսակ. վիրուսակիրը Կամերունում բնակվող և ֆրանսիական ծագում ունեցող 62-ամյա մի կին է: Ենթադրվում է, որ ՄԻԱՎ-ի նոր տեսակն առաջացել է գորիլաների Իմունային անբավարարության վիրուսից: Ըստ գիտնականների` կնոջ մոտ ՁԻԱՀ-ի ախտանշաններ չկան:
Նախկինում ենթադրվում էր, որ հիվանդությունը մարդկանց է փոխանցվում շիմպանզեներից, իսկ այժմ պարզվում է` վիրուսը կարող է փոխանցվել նաև գորիլաներից:
Վարակակիր կինն ասել է, որ գորիլաների հետ երբևէ կապ չի ունեցել:
Այս պահին, ըստ «gzt.ru»-ի, գիտնականներն ուսումնասիրում են, թե որքանով է վտանգավոր նոր վիրուսը մարդու համար:

Դիտվել է 1823 անգամ:
Print Friendly

Leave a Reply