Բարեգործական ծրագրերը մայրաքաղաքում կշարունակվեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 25, 2011 17:31
Գերմանական Կարմիր խաչի Բադեն – Վյուրտեմբերգ երկրամասային կազմակերպության կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերը կշարունակվեն:
Այս մասին նշվեց Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և գերմանական Կարմիր խաչի Բադեն – Վյուրտեմբերգ երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ Կառլ – Հայնց Շայդեի հանդիպման ընթացքում:
Երևանի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց գերմանական Կարմիր խաչի ներկայացուցիչներին մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերի և մարդասիրական կարևոր առաքելության համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` հյուրերը Երևանի քաղաքապետին հանձնեցին գերմանական Կարմիր խաչ կազմակերպության նախագահի և նախագահության կողմից ուղարկված ողջույնի խոսքը:






Facebook
Tweet This
Email This Post
