Փոխհրաձգություն Բեյրութում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 25, 2011 16:55

Լիբանանում բախումներ են տեղի ունեցել վարչապետի պարտականությունները կատարող Սաադ Հարիրիի  և սիրիամետ կոալիցիայի, Հեզբոլլահի միջև: Տրիպոլիում, որը համարվում է Սաադ Հարիրիի բաստիոնը,  հրկիզվել է վարչապետի` Հեզբոլլահի թեկնածու Նաջիբ Միքաթիի գրասենյակը:.

Միքաթի օգտին կարող է քվեարկել 128 պատգամավորներից  68-ը: Սունիների կարծիքով`Միքաթիի ընտրությունը կարող է նշանակել պետական հեղաշրջում և երկրի իշխանությունների  լիակատար փոխանցումը Հեզբոլլահին:

Չստուգված տվյալներով` Բեյրութի կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունենում Հարիրիի կողմնակիցների և լիբանանյան բանակի միջև: Սունիները կրակում են հրազենից:

Դիտվել է 1266 անգամ:
Print Friendly

Leave a Reply