Չինաստանում 10 հազար բնակչությամբ քաղաքը մեկուսացվել է ժանտախտի պատճառով

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 3, 2009 13:14

karantinՉինաստանի հարավային Ցզիկետան քաղաքում կարանտին է հայտարարված. քաղաքում թոքերի ժանտախտի համաճարակի վտանգ կա:
10 հազար բնակիչ ունեցող քաղաքում արդեն 2 մարդ է մահացել հազվադեպ հանդիպող հիվանդությունից, ևս տասը վարակված են:
Ցզիկետանում արտակարգ դրություն է հայտարարված. քաղաքի շրջակայքում պահակակետեր են ստեղծվել, արգելված է քաղաքից ելքն ու մուտքը: Քաղաքի փողոցները, ինչպես հաղորդում է «polit.ru»-ն, ամայի են. բնակիչները վախենում են տնից դուրս գալ, խանութները հիմնականում փակ են:
Թոքերի ժանտախտը հիվանդության մյուս տարատեսակներից առանձնանում է սրությամբ. բժշկական միջամտության բացակայության դեպքում հիվանդությունը 100 տոկոս մահացությամբ է ուղեկցվում. վարակակիրը համապատասխան բուժում չստանալու դեպքում մահանում է 24 ժամվա ընթացքում:
Վիրուսը փոխանցվում է կրծողների` հիմնականում առնետների և մկների և միջատների միջոցով, իսկ մարդուց մարդուն այն փոխանցվում է օդակաթիլային եղանակով:
Այժմ ժանտախտի բռնկման գոտում կրծողների և միջատների զանգվածային ոչնչացում է իրականացվում:

Դիտվել է 1234 անգամ:
Print Friendly

Leave a Reply