Օբամայի մերձավորին թույլ չեն տվել դառնալ Չիկագոյի քաղաքապետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 25, 2011 15:57

Իլինոիս նահանգի վճռաբեկ դատարանը վճռել է, որ Բարաք Օբամայի վարչակազմի նախկին ղեկավար Ռամ Էմմանուելը չի կարող մասնակցել Չիկագոյի քաղաքապետի ընտրություններում, որը նշանակված է 2011 թվականի փետրվարի 22-ին:Մերժման պատճառն այն է, որ նա վերջին 1 տարվա ընթացքումքաղաքում չի ապրել : Էմմանուելը բողոքարկել է, հայտարարելով, որ Իլինոիս նահանգի Գերագույն դատարանը պարտավոր է քննել այդ գործը:

Օբամայի վարչակազմի նախկին ղեկավարը պաշտոնաթող է եղել հոկտեմբերին` կապված քաղաքապետի ընտրությունների մասնակցության հետ: Ռամ Էմմանուելը ներկայիս քաղաքապետ Ռիչարդ Դեյլիի տեղի համար թեկնածուներից մեկն է, իսկ Ռիչարդ Դեյլին հայտարարել է, որ վերընտրվել չի կամենում:

Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply