Արգենտինայում կինը կենդանի է մնացել 23-րդ հարկից իրեն գցելուց հետո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 25, 2011 14:39

Արգենտինայում կինը կենդանի է մնացել Բուենոս Այրեսի հյուրանոցի 23-րդ հարկից իրեն գցելուց հետո: Այդ մասին տեղեկացնում է Diario Z-ն: Տեղի իշխանությունների հայտարարությամբ` տվյալ դեպքում խոսքը նրա ինքնասպանության փորձի մասին է: 33-ամյա կինը իրեն նետել է Panamericano հյուրանոցից և ընկել է տաքսիների կայանի տանիքի վրա: Տառացիորեն 1 վայրկյան առաջ տաքսու վարորդը լքել է մեքենան: Տաքսու վարորդը պատմել է, որ ինքը ներըմբռնողաբար զգացել է վտանգը, երբ նկատել է ոստիկանի հայացքը` վերև սևեռված. դա է եղել պատճառը, որ նա արագ դուրս է ցատկել մեքենայից: Հակառակ դեպքում`տղամարդը կարող էր  զոհվել, քանի որ տաքսին լուրջ վնասվել է:Այժմ կինը գտնվում է քաղաքի հոսպիտալներից մեկում. նրա վնասվածքի ծանրության մասին չի տեղեկացվում:

Դիտվել է 1213 անգամ:
Print Friendly

Leave a Reply