Առայժմ` ոչ պաշտոնական
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | January 25, 2011 14:44
Որոշվել է, որ ֆուտբոլի Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու է«Կրասնոդարը»։ Այս թիմը 2010-ի Ռուսաստանի առաջին դիվիզիոնում գրավել էր 5-րդ տեղը, բայց 3-րդ և 4-րդ հորիզոնականները զբաղեցրած «Նիժնի Նովգորոդ» և «ԿԱՄԱԶ» ակումբները հրաժարվել էին ուժեղագույնների պայքարին մասնակցելուց: Իսկ այս ամենը հետաքրքրում է այն առումով, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ցանկանում է տեղափոխվել Կրասնոդար: Եվ դա նա պետք է անի միայն այն դեպքում, եթե «Կրասնոդարը» խաղա Ռուսաստանի առաջնության բարձրագույն խմբում: Մովսիսյանի տեղափոխության մասին պաշտոնական հայտարություններ են սպասվում առաջիկա օրերին:






Facebook
Tweet This
Email This Post
