Գործարքը չի կայացել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 25, 2011 14:30

Թվում էր, թե Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանի ձախորդ օրերը ևտևում են մնացել և նա իր համար նոր թիմ է գտել: Հիշեցնենք, որ Արզումանյանը համարվում է դանիական «Ռանդերսի» խաղացողը, սակայն այդ թիմի կազմում գրեթե հանդես չէր գալիս: Վերջին շրջանում խոսվում էր այն մասին, որ նա պետք է տեղափոխվի Լեհաստանի Վրոցլավ քաղաքի «Շլյոնսկ» ակումբ: Սակայն երևում է, որ այդ գործարքը չի կայանա: Բանն այն է, որ Արզումանյանի գործակալի առաջարկած պայմանները  լեհական ակումբի ղեկավարության համար անընդունելի են եղել:

Դիտվել է 1815 անգամ:
Print Friendly

Leave a Reply