Լիբանան. սունիների «Ցասման օրը»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 25, 2011 13:51

Լիբանանի սունի համայնքը հունվարի 25-ը հռչակել է «Ցասման օր»: Զայրույթը առաջացել է «Հեզբոլլահ» ահաբեկչական շիա կազմակերպության`  Լիբանանը ճզմելու փորձից: Իրադարձությունների կենտրոն է դարձել Տրիպոլի նավահանգիստը` սունիների և վարչապետ Հարիրիի հենարանը: Տրիպոլիում բողոքի ցույցերը սկսվել են առավոտյան ժամը 10.00-ին: Շրջակա շրջաններից  քաղաքին մոտենում են հարյուրավոր ավտոբուսներ և ավտոմեքենաներ: Նույնօրինակ ցույցեր անց են կացվում Բեյրութում և Սիդոնում:

Սունիները բողոքում են Հեզբոլլահի` սիրիամետ միլիարդատեր Նաջիբ Միքատին երկրի վարչապետ նշանակելու  փորձի դեմ:

Երկրի Սահմանադրության համաձայն` վարչապետ կարող է լինել միայն այն թեկնածուն, ում առաջադրել է սունի համայնքը:

Նյութը պատրաստեց Գոհար Բարսամյանը

Դիտվել է 997 անգամ:
Print Friendly

Leave a Reply