Վերջին տեղում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 25, 2011 13:59

Իսլանդիայում ավարտված ֆուտզալի Եվրոպայի առաջնության «Բ» խմբի ընտրական մրցաշարում Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը զբաղեցրեց վերջին տեղը: Վերջին խաղում մեր երկրի ներկայացուցիչները 1:2 հաշվով զիջեցին Լատվիայի թիմին: Այսպիսով,  Հայաստանի թիմը կրելով 2 պարտություն՝  Իսլանդիայի (1:6) և Լատվիայի թիմերից, և ոչ- ոքի՝ 2:2 խաղալով Հունաստանի ներկայացուցիչների հետ, վաստակեց 1 միավոր: Մրցաշարի հաղթող է դարձավ և պայքարը կշարունակի Լատվիայի թիմը, որը 3 հաղթանակ է տարել և վաստակել է 9 միավոր: 2-րդ տեղում է Իսլանդիայի թիմը՝ 6 միավոր, 3-րդ տեղում` Հունաստանի հավաքականը՝ 1 միավորով: Վերջինս շրջանցել է Հայաստանի ֆուտզալի հավաքականին խփած և բաց թողած գնդակների ավելի լավ հարաբերակցության համար:

Դիտվել է 1032 անգամ:
Print Friendly

Leave a Reply