ԱՄՆ. «Մավի Մարմարա» նավի միջադեպի հետաքննությունը անաչառ է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 25, 2011 13:26
ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին «Մավի Մարմարա» նավի միջադեպը հետաքննող ` Թիրքելի հանձնաժողովի հաշվետվությունը համարել է անկողմնակալ և վստահարժան: Քրոուլին նաև նշել է, որ Գազայի Հատվածի շրջափակումը, ինչը երկարաձգվել է երեք ու կես տարի, չի խախտում միջազգային իրավունքը:
«Վաշինգտոնը աջակցում է Իսրայելի ջանքերը և այդ դեպքում կարծում է, որ հաշվետվությունը անկախ է, արժանահավատ, անաչառ, վստահարժան և թափանցիկ հետաքննության վերջնարդյունք»,- հայտարարել է Քրոուլին:
Սեպտեմբերին ՄԱԿ-ում մարդու իրավունքների հարցերով քննիչները «Մավի Մարմարա » նավի կալանումը համարել են անօրինական և հայտարարել են, որ դա հանգեցրել է միջազգային մարդասիրական իրավունքի խախտման:
Հիշեցնենք, որ 2010 թվականի մայիսի 31-ին «Մավի Մարմարա» նավի միջադեպի հետևանքով զոհվել է 9 թուրք ակտիվիստ և վիրավորվել են ՑԱԽԱԼ-ի մի քանի զինծառայողներ:
Թիրքելի հանձնաժողովի եզրակացությունների համաձայն`«իսրայելացի զինվորների գործողությունները համարվում են օրինական և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան», իսկ կրակ արձակվել է ինքնապաշտպանության կարգով:






Facebook
Tweet This
Email This Post
