Ведомости». Միլլերը հավանաբար երրորդ ժամկետ ևս կմնա Գազպրոմի ղեկավար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 25, 2011 12:48

Ռուսաստանի կառավարությունում արդեն կա Գազպրոմի  նոր տնօրենների խորհրդի թեկնածուների ցուցակը, որում ներառված է կառավարիչների խորհրդի նախագահի` Ալեքսեյ Միլլերի անունը: Ցուցակը դեռ չեն դիտել փոխվարչապետ Իգոր Սեչինը, և չի ստորագրել վարչապետ Վլադիմիր Պուտինը:

Գազպրոմի տնօրենների խորհրդին մոտ աղբյուրները համոզված են, որ Միլլերը, ում պայմանագրի ժամկետը լրանում է մայիսի 31-ին, կմնա ընկերության ղեկավար երրորդ ժամկետ : Կառավարիչների նախագահի հեռանալու միակ պատճառ կարող է լինել նրա առողջության վատացումը:Այս պատճառով Միլլերը նախորդ անգամ պաշտոնաթողություն է խնդրել: Այդ մասին տեղեկացնում են«Ведомости»-ի աղբյուրները: Դիտարկու°մ են Միլլերին փոխարինող թեկնածուի հարցը`թերթի զրուցակիցները չեն մասնավորեցնում, իսկ կառավարության և Գազպրոմի ներկայացուցիչները հրաժարվել են այդ հարցը մեկնաբանել:

Դիտվել է 1217 անգամ:
Print Friendly

Leave a Reply