Մահապարտը 30 կյանք է խլել Իրանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 29, 2009 18:40

zahedan-130 մարդ զոհվել, 60-ը վիրավորվել են Իրանում` հարավարևելյան Զահեդան քաղաքի մզկիթներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Թեև ոչ մի կազմակերպություն պատասխանատվություն չի ստանձնել, այնուամենայնիվ, ըստ իրանական մամուլի, ահաբեկիչը մահապարտ է եղել: Զահեդանը գտնվում է Պակիստանի հետ սահմանին, հիմնականում բնակեցված է սուննիներով: Տարիներ շարունակ այնտեղ չի հաջողվել ապահովել անվտանգություն` իրավապահ մարմինների ու թմրաբիզնեսի ներկայացուցիչների միջև բախումների պատճառով:

IRNA News Agency

Դիտվել է 1265 անգամ:
Print Friendly

Leave a Reply