Դեղորայքային թունավորումով երկու մարդ հիվանդանոց է տեղափոխվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 25, 2011 12:39
Երեկ ժամը 23.45-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ազատության փողոցի բնակիչ 1983 թ. ծնված Արայիկ Հարությունյանը դեղորայքային թունավորումով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Այսօր` ժամը 07.40-ին տեղեկություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև` Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 1959 թ. ծնված Համլետ Չաթոյանը:
Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է ծանր:






Facebook
Tweet This
Email This Post
