Կորյունի փողոցում այրվել են ավտոտնակներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 25, 2011 12:33

Հունվարի 24-ին, ժամը 15.18-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ճամբարակ քաղաքի Ներքին Ճամբարակ թաղամասին  հարակից տարածքում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.35-ին, մարվել` 17.20-ին:  Այրվել է մոտ 8000 քմ. մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը, ժամը 20.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին հարակից տարածքում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.45-ին, մարվել` 21:30-ին:  Այրվել է 400 քմ. մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը, ժամը 20.30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 25-րդ կմ-ին հարակից տարածքում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են «Հարավ-կովկասյան երկաթգծեր» ՓԲԸ հրշեջ գնացքը և Գուգարքի անտառտնտեսության աշխատակիցներ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.25-ին, մարվել` 23.05-ին:  Այրվել է  3000 քմ. մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը, ժամը 20.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կորյունի փողոցի թիվ 25 շենքին հարակից տարածքում:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.28-ին, մարվել` 22.05-ին:  Շենքի բակում այրվել է 7 ավտոտնակի տանիք` 200 քմ. ընդանուր մակերեսով:

Դիտվել է 970 անգամ:
Print Friendly

Leave a Reply