Դոմոդեդովոյի ահաբեկչության համար Մեդվեդևը մեղավոր է համարում օդակայանի ղեկավարությանը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 25, 2011 12:19
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը երկուշաբթի Դոմոդեդովո օդակայանը ցնցող ահաբեկչությունից հետո հայտարարել է, որ օդակայանի ղեկավարությունը և ընկերությունը պետք է պատասխան տան ահաբեկչության համար:
«Այն, ինչ տեղի է ունեցել, ենթադրում է անվտանգության ապահովման ակնհայտ խախտում»,- «Россия 24»-ի եթերում հայտարարել է Մեդվեդևը:
.«Այդ քանակի պայթուցիկներ բերել ու անցկացնել` հատուկ ջանքեր են պետք, և այս ամենի համար պատասխանատու են օդակայանի սեփականատերը և մենեջմենթը:
.«Ես հրահանգել եմ գերագույն դատախազին` գլուխ հանել, թե ինչպես են օրենքները գործում Դոմոդեդովոյում»,- հավելել է Մեդվեդևը:
Ավելի վաղ` ԶԼմ-ները ծանուցել են, որ հատուկ ծառայությունները իրազեկ էին նախապատրաստվող ահաբեկչությանը, սակայն չեն կարողացել այն կասեցնել:






Facebook
Tweet This
Email This Post
