Լեռնագոգում ական է պայթել, երկու մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 25, 2011 12:26

Երեկ ժամը 08.35-ին տեղեկություն է ստացվել, որ հունվարի 23-ին ժամը 18.00-ի սահմաններում 1993 թ. ծնված Գևորգ Գրիգորյանը և 1987 թ. ծնված Շիրազ Ղազարյանը Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղին հարակից տարածքում հայտնաբերել են ականանման առարկա, այնուհետև սկսել քարերով հարվածել, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթուն:

Պայթյունի հետեւանքով Գ.Գրիգորյանը և Շ.Ղազարյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բժիշկների կողմից տուժածների վիճակը գնահատվել է ծանր:

Դիտվել է 951 անգամ:
Print Friendly

Leave a Reply