Եվրախորհրդարանում Հոլոքոստի հիշատակի օր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 25, 2011 11:34

Հունվարի 25-ին Բրյուսելում Եվրախորհրդարանի շենքում  կկայանա Հոլոքոստի  զոհերի հիշատակի երեկո: Երեկոն կբացեն Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Եժի Բուզեկը և Եվրոպայում հրեական Կոնգրեսի նախագահ Վյաչեսլավ Կանտորը: Իրադարձությունը նվիրված է Հոլոքոստի 66-րդ տարելիցին և  Կարմիր բանակի կողմից Աուշվից –Բիրքենաուի` Օսվենցիումի համակենտրոնացման ճամբարի ազատագրմանը: Հիշատակի երեկոն կազմակերպել են Եվրոպայի հրեական Կոնգրեսը, Հոլոքոստի հիշատակի համաշխարհային համաժողովի հիմնադրամը և Հոլոքոստի  և հերոսականության ազգային համալիր` Յադ Վաշեմը: Միջոցառմանը մասնակցում է Եվրախորհրդարանը և Իսրայելի Սփյուռքի և տեղեկատվության նախարարությունը: Հիշատակի երեկոյին մասնակցելու է նաև Իսրայելի Սփյուռքի և տեղեկատվության նախարար Յուլիա Էդելշտեյնը և Նոբելյան մրցանակի դափնեկիր`պրոֆեսոր Էլի Վիզելը:

Դիտվել է 967 անգամ:
Print Friendly

Leave a Reply