Սաուդյան Արաբիան կդառնա զենքի խոշոր արդյունահանող

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 25, 2011 11:11

Սաուդյան Արաբիան կդառնա զենքի խոշոր արդյունահանող

Սաուդյան Արաբիան կդառնա զենքի խոշոր արդյունահանող:Այս հայտարարությամբ հանդես է եկել պաշտպանության և օդագնացության նախարար արքայազն Հալեդ բին Սուլթանը: Նրա խոսքով` թագավորությունը սեփական արտադրությամբ 70 տոկոսով կարող է բավարարել իր ռազմական կարիքները:

Արքայազնը հայտարարել է Arab News-ի հարցազրույցում, որ Սաուդյան թագավորությունում կստեղծվի հատուկ քարտուղարություն` պաշտպանության նախարարության շրջանակներում` զինամթերքի և ռազմական տեխնիկայի հարցերով:


Զորքի մատակարարումը տեղի արդյունաբերողների արտադրանքով« հիանալի հնարավորություն է սաուդյան ներդրողների համար»,- ընդգծել է արքայազնը:

Արքայազնը նշել է նաև, որ թագավորությունում զենքի արտադրությունը նշանակալի էժան կլինի ներմուծվողներից, և դա բավական կտնտեսի բյուջեի ծախսերը:

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը Էր Ռիադի մերձակայքում կստեղծի զենքի և զինամթերքի խոշոր արտադրության արդյունաբերական խոշոր համալիր : Սաուդյան Alsalam Aircraft Company ընկերությունը վերջերս հաղթել է մրցույթը` 380 միլիոն դոլար գումարով, ընթացիկ վերանորոգման և սաուդյան նավատորմը պահելու նպատակով:


Դիտվել է 907 անգամ:
Print Friendly

Leave a Reply