«Դոմոդեդովոյում» ահաբեկչական պայթյունից տուժել է 4 հայ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 25, 2011 11:03

Ճշտված տվյալներով, որոնք հրապարակել է Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը, «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանում ահաբեկչական պայթյունից տուժածների շարքում կա 4 հայ:

Դա 42-ամյա Կարեն Միխայիլի Գալուստյանն է (ապրում է Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանում, տեղափոխվել է թիվ 13 քաղաքային հիվանդանոց), 65-ամյա Գուրյան Վարդանի Խաչատուրովը (տեղափոխվել է թիվ 13 քաղաքային հիվանդանոց), 57-ամյա Յուրի Ալբերտի Վարդանովը ( տեղափոխվել է թիվ 71 քաղաքային հիվանդանոց) եւ 52-ամյա Պողոսբեկով Ա.Ա.-ն (տեղափոխվել է Վիշնեւսկիի անվան վիրաբուժական ինստիտուտ):

Տուժած հայերի քաղաքացիությունը ճշտվում է: Զոհերի թվում հայկական ազգանուններ չկան, սակայն դեռ ճշտված չէ նրանցից 9-ի ինքնությունը:

Ինչպես արդեն տեղեկացրել է NEWS.am-ը, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի միջազգային տերմինալի ժամանման սրահում, հունվարի 24-ին Երեւանի ժամանակով 17։ 40-ին պայթյուն է որոտացել։ Ներկա պահին հաղորդվում է 35 զոհի եւ 140 վիրավորի մասին։

Պայթյունի կապակցությամբ, քրեական գործ է հարուցվել «ահաբեկչություն» հոդվածով։ Պայթյունի տեղանքում տղամարդու գլուխ է հայտնաբերվել։ Իրավապահները ենթադրում են, որ այն պատկանել է պայթյունն իրականացրած մահապարտին, ով գտնվել է ժամանողներին դիմավորողների խմբում։ Պայթյունը համարժեք է եղել 7 կգ տրոտիլի, պայթուցիկում կտրող-ծակող մետաղական իրեր են եղել։

Դիտվել է 1018 անգամ:
Print Friendly

Leave a Reply