«Երկիր». Մախինացիա. Արթուր Բաղդասարյանը վերջերս կառուցված գործարանը 10 տարվա հնությամբ կոնյակ է թողարկում
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | January 25, 2011 10:36
Երեւանի որոշ սուպերմարկետներում վաճառքի է հանվել Աշտարակի կոնյակի գործարանի HATASY կոնյակը։ «Այն չէր գրավի մեր ուշադրությունը, եթե չպատկաներ Հայաստանի առանցքային մի պաշտոնյայի։ Բանն այն է, որ հիշյալ գործարանը ՀՀ անվտանգության խորհրդի նախագահ, «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանինն է։ Գործարանը վերջերս է կառուցվել, մինչդեռ առաջին արտադրանքը՝ HATASY կոնյակը, ո՛չ ավել, ո՛չ պակաս 10 տարեկան է։ Համենայնդեպս, պիտակին այդպես է գրված։
Դատելով պիտակի անգլերեն եւ ռուսերեն խառն տեքստից, այն արտադրված է արտահանման նպատակով։ Ոգեւորիչ է այն, որ HATASY–ն կոնյակ է, այլ ոչ թե արբուն, ինչը վկայում է, որ հումքը պետք է տեղական լինի։ Հետաքրքիր է, ե՞րբ եւ որքա՞ն խաղող է գնել գործարանը։ Արագածոտնում ինչ-որ տեղյակ չեն այդ մասին»,-նկատում է թերթը։






Facebook
Tweet This
Email This Post
