Հստակեցվել են առողջապահության ոլորտում հայ-հունական համագործակցության եզրերը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | January 25, 2011 10:57

ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 18-ից 20-ը այցելել է Հունաստանի Հանրապետությունում:

Այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է Հունաստանի առողջապահության և սոցիալական համերաշխության նախարար  Անդրեաս Լովերդոսին: Գործընկերները հստակեցրել են առողջապահության բնագավառում համագործակցության ուղղությունները` փորձի փոխանակում, վերապատրաստման դասընթացների կազմակերպում:

Կարևորելով երկու երկրի բազմամյա բարեկամությունը և ծավալված համագործակցության խորը արմատները, կողմերը քննարկել են համատեղ նոր ծրագրեր իրականացնելու նպատակահարմարությունը հետևյալ ուղղություններով`  միջհիվանդանոցային ուղիղ կապի հաստատում, առողջ ապրելակերպի քարոզմանն ուղղված ծրագրեր, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մասնագետների փոխանակում և վերապատրաստում, բժշկական տուրիզմի զարգացման հեռանկարներ:

Դիտվել է 950 անգամ:
Print Friendly

Leave a Reply